Tuesday, September 12, 2017

Գառնի - վայրի բույսերի ուսումնասիրում





Ճամփորդողների խումբը`  Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության օրը՝  սեպտեմբերի 23
Ճամփորդության երթուղին՝ Երևան- «Բազալտե երգեհոն»- Ազատ գետ (Գառնի գյուղի հատված)-Գառնու տաճար- Երևան։
  Նպատակը՝
  • Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական հմտությունների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում
  • Շրջակա բույսերին ծանոթացում
  • «Բազալտե երգեհոն»-ի բարձրունքի հաղթահարում
  • Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում
  •  էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
  • Վայրի բույսերի ուսումնասիրություն, ծանոթացում, հավաքում ( վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ, տուղտ)
  • Սերմերի տարածման եղանակների ուսումնասիրում
  • << Գետը համայնքում>> նախագծի իրականացում
Նախապատրաստական աշխատանքներ՝
  • Համացանցից գտնել տեղեկություններ Գառու տաճարի, Ազատ գետի, << Բազալտե երգեհոնի>> մասին
  • Տարվա այս եղանակին ինչպիսի վայրի դեղաբույսեր են աճում այդ տարածքում
  • Կազմել քարտեզային ուղեցույց
Մեկնում `  Մայր դպրոցից ժամը ` 09.30
Վերադարձ՝  ժամը 16.30
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • Աղբի տոպրականեր, ձեռնոցներ
  • սերմերի համար տոպրակներ
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Այս բարձունքը Հասմիկ Ուզունյանը հաղթահարել է աղջկա ծննդյան օրը՝ հուլիս ամսին։ Բարձրացել է  հետևյալ ուղղությամբ՝ Գառնու ձորից, <<բազալտե երգեհոնի>>  ձախակողմյան հատվածով։ Ժայռը քարքարոտ է ,այս պահին բարձունքում բուսականությունը շատ քիչ է, նշված բույսերը (վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ,տուղտ ) հիմնականում աճում  են Արազի ափամերձ հատվածներում։
Պատասխանատուներ՝ Հասմիկ Ուզունյան և Անուշ Ասատրյան
Ճամփորդության ընթացքում ֆեսբուքյան ուղիղ կապ։ Նախագծի  ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած  տեղեկություններըիրենց տպավորությունները  և վերջնական  արդյունքները  հրապարակում  բլոգում և ենթակայքում։
Մասնակիցներ՝
  1. Վահան Տեր-Պետրոսյան- 6.1-րդ դասարան
  2. Նորա Բաղդասարյան-6.1-րդ դասարան
  3. Մկրդչյան Մառա -6.1-րդ դասարան
  4. Կարինե Գոմցյան-6.1-րդ դասարան
  5. Թիլա Փամբուկյան-6.1-րդ դասարան
  6. Անի Ասլանյան-6.1- րդ դասարան
  7. Էլեն Կարապետյան- 6.1-րդ դասարան
  8. Անահիտ Պետրուսյան-6.2- րդ դասարան
  9. Անահիտ Հովսեփյան-2-րդ դասարան
  10. Գայանե Համբարձումյան-2-րդ դասարան
  11. Գայանե Սաֆարյան- 2-րդ դասարան
  12. Ռուզան Արամյան-6-րդ դասարան
  13. Սաթինե Սաֆարյան-6-րդ դասարան
  14. Յուրիկ Պետրոսյան-6-րդ դասարան
  15. Կարինե Դաշյան- 6-րդ դասարան
  16. Կարեն Հովհաննիսյան- 6-րդ դասարան
  17. Ղազարյան Մերի- 7-5-րդ դասարան
  18. Խաչատրյան Նարե-7-2 րդ դասարան
  19. Բարխուդարյան Գոռ-8-2 -րդ դասարան
  20. Բարխուդարյան Գարիկ-7-2րդ դասարան
  21. Զաքոյան Մերի-7-2րդ դասարան
  22. Միլենա Փանոսյան—7.5րդ դասարան
  23. Նանե Այնթաբյան– 7.net 4-րդ դասարան
  24. Ստելլա Սարգսյան-7.4-րդ դասարան
Նախապատրաստական աշխատանքներ՝

Sunday, September 3, 2017

Ի՞նչ նշաններ են հուշում գեղձային հիվանդությունների մասին

Նախագծի մասնակիցներն 8-րդ դասարանի սովորողները:

Օրգանիզմի  նորմալ կենսագործունեությունը կարգավորվում է նյարդահումորալ ճանապարհով:Գեղձերը արտադրում են անհրաժեշտ հորմոններ և դրանց ֆունկցիաների խանգարումը հանգեցնում է տվյալ հորմոնի դիսբալանսի, ինչից էլ սկիզբ են առնում տարբեր հիվանդություններ՝ շաքարախտ, տեղային խպիպ  (զոբ), գաճաճություն և այլն:
Ինչպես կարող ենք արագ կողմնորոշվել և վաղ շրջանում հայտնաբերել տվյալ հիվանդությունը, որոնցից ցավոք ոչ ոք ապահովագրված չէ:
Այս նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել հորմոնային հիվանդությունների ախտանիշներին, դրանց կանխարգելման մեթոդներին:

Նախագծի ընթացքը
  • սովորողն ուսումնասիրում է մարդու անատոմիան
  • հետազոտում է գեղձերի կառուցվածքը, ֆունկցիաները
  •  ուսումնասիրում է օրգանիզմի ներքին միջավայրը, որը անհրաժեշտ է գեղձի նորմալ աշխատանքի համար
  • եթե ունի բժիշկ բարեկամ , ընկերներ , վերցնում է հարցազրոյց կոնկրետ հիվանդության վերաբերյալ
Նախագծի նպատակը 
  • սովորողը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ տվյալ հիվանդությունների վերաբերյալ
  • պատրաստում են աուդիո, վիդեո  նյութեր 


Thursday, August 31, 2017

Սովորում ենք թարգմանելով

Նախագիծ III 10  և 11-րդ դասարան

Նախորդ տարվա աշխատանքներ 1 ,  2

Սովորում ենք թարգմանելով՝ համագործակցում ենք օտար լեզվի ուսուցիչների հետ:

Նախագծի ընթացքը

  • սովորողներին ներկայացնում ենք համապատասխան նյութերը՝   1,2,3,4,5
  • օգնում սովորողներին կատարել կոնկրետ նյութի ընտրություն՝ հաշվի առնելով նրանց կարողությունները և նախասիրությունները
  • օգնում թարգմանել մասնագիտական բառեը
  •   
Նախագծի նպատակը

  •  թարգմանելով սովորողը աննկատ  յուրացնում է անհրաժեշտ նյութը
  • ձեռք բերում համապատասխան հմտություններ
  • պատրաստում ենք ուսումնական տեսադասեր, որոնք կարող են օգտակար լինել մյուս սովորողների համար
  • լավագույն տեսադասերը ուղարկում ենք մեդիագրադարան , ինչպես նաև ներկայացնում ենք Մայիսյան հավաքին

Ջերմոցի կանաչապատում




Նախագիծ IV  Նախագծի մասնակիցներ 8-րդ դասարանի սովորողներ
Ջերմոցի կանաչապատում

Նախագծի ընթացքը
  • Սովորողները բերում են բույսերի կտրոններ և սերմեր
  • անհրաժեշտ հողի ստացում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
  • կտրոնների տնկում
  • խնամքի կազմակերպում՝ խոնավլուսավոր միջավայրի ապահովում


         Նախագծի նպատակը
  •      ջերմոցի բույսերի համալրում
  •      բույսերի խնմաքի համապատասխան հմտությունների ձեռք բերում  
  •      սահմանել համապատասխան գրաֆիկ հետագա խնամքը պատշաճ   կազմակերպելու համար:










Մեր շրջապատի բուսականությունը

Նախագիծ I   7րդ դասարան
Նախ ներկայացնեմ անցյալ տարվա կատարած աշխատանքներ՝  1, 2-ը, որոնք մենք սկսցինք գարնանը, բայց տեսնելով սովորողների ոգևորված աշխատանքները, կարծում եմ այս տարի էլ կարելի է շարունակել այն՝ ավելի մանրամասն և լայնածավալ:
Մեր շրջապատի բուսականությունը  

Նախագծի ընթացքը


  •          Սովորողները ծանոթանում են շրջապատի ծառերի և թփերի տեսակներին
  •         հաշվաում են յուրաքանչյուր տեսակը
  •          համացանցից գտնում են  տեղեկություններ համապատասխան բույսերի մասին
Նախագծի նպատակը

  •          պատմում և ձայնագրում են ՝ պատրաստելով ուսումանական նյութեր
  •          ստանում են համապատասխան գիտելիքներ
  •      պատրասում տվյալ բույսի համար անձնագիր, որտեղ նշված է լինելու հակիրճ տեղեկություն տվյալ տեսակի մասին

Սերմնահավաք

Նախագիծ II  10-րդ  դասարանի սովորողներ






Քանի որ աշուն է , և բույսերի զգալի մասը արդեն հասունացել են և սերմներ տվել, ժամանակն է կազմակերպել բաց դասեր ծաղկած պուրակներում ՝ սերմնահավաք կատարել:
Անցյալ տարվա մեր հավաքած սերմերը ավագ սովորողները տնկել են կրտեսր սովորողների հետ, ստացած սածիլները տարել ենք պատշգամբներ:Ծաղկած բույսերը զարդարում են և կշարունակեն զարդարել  պատշգամբները մինչև ուշ աշուն:Այս նախագծի արդյունքում սովորողները ճանաչում են շրջապատի բույսերը, սովորում սերմ հավաքելու տեխնոլոգիան , ինչպես նաև մենք ձեռք ենք բերում տարբեր բույսերի՝ ծաղկող, մագլցող, սերմեր , որոնցով էլ համալրում ենք պատշգամբները ,նախատեսում ենք այս տարվա ընթացքում ավելի շատ սերմեր հավաքել  և կիրառելով  մեր անցյալ տարվա փորձը,  ծաղկեցնել  նաև  հարակից տարածքները: 

Նախագծի ընթացքը
  • սովորողները շրջում են պուրակներում, ծանոթանում բույսերի տեսակներին
  • հավաքում սերմերը
  • քանի որ բույսերի պատիճները  շատ չոր են,  կարող են բացվել  անհրաժեշտ է դրանք զգուշությամբ  հավաքել և տեղափոխել
  • սերմերը մաքրում են և չորացնում 
նախագծի նպատակը
  • սերմերի տնկում ջերմոցում
  • խնամքի կազմակերպում
  • սերմերից սածիլների ստացում 
  • ավագ ընկերները սովորեցնում են փոքրերին սերմեր տնկել  ,սածիլներ տեղափոխել 
  • պատշգամբների և բակի բույսերի համալրում