Friday, March 29, 2024

Մարտ ամսվա հաշվետվություն

 1․Ճանաչողական այց ԵՊՀ կենսբանության ֆակուլտետ

2․Լաբորատոր նոր փորձերի թարգմանում և իրականացում։ Նախագծի ընթացքին կարող եք հետևել սովորողների բլոգներում՝ Նանե ԽաչատրյանՅանա Գրիգորյան։

3․Հետազոտական աշխատանքների պաշտպանություն՝ 

Մանե Մկրտչյան, Միքայելա Մարաշելյան, պաշտպանությունը նախատեսում ենք իրականացնել ապրիլի 10-ից հետո

4․Մանկավարժական ճամբարի ամփոփում։

Լաբորատոր նոր փորձեր

 


Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։Փորձարարական նախագծերի փաթեթը նոր փորձերով համալրելու  նպատակով կենսաբանության ընտրության խմբի սովորողների հետ համացանցից ընտրում և թարգմանում ենք նոր, հետաքրքիր փորձեր։

Ի՞նչ փուլերից է կազմված մեր նախագիծը՝

  •  թարգմանում ենք նյութը համացանցից
  • ձեռք բերում անհրաժեշտ պարագաները
  • քննարկում, հասկանում փորձի ընթացքը
  • իրականացնում փորձը՝ արձանագրելով արդյունքները
Բոլորս գիտենք, որ ֆոտոսինթեզի իրականացման համար անհրաժեշտ է լույս (արևի ճառագայթներ),փորձենք հաստատել վերջինս կատարելով այս հետաքրքիր և պարզ փորձը՝ Լույսի ազդեցությունը ֆոտոսինթեզի վրա, փորձի ընթացքին հետևեք սովորողների բլոգներում՝ Նանե Խաչատրյան, Յանա Գրիգորյան։

 

Մանկավարժական ճամբարի ամփոփում




Դասավանդողների գարնանային ճամբարի ընթացքում կազմակերպվել են տարբեր սեմինարներ, որոնք ուղղված էին մանկավարժների հմտությունների, նոր ծրագրերի, հարթակներների ուսուցմանն ու կիրառմանը։ Այդ սեմինարների շնորհիվ կարողանում ենք ճիշտ կողմնորոշվել մեդիադաշտում, գործել առավել զգուշավոր, սովորել և կիրառել ուսումնական նոր հարթակներ և գործիքներ։  Ճամբարի ընթացքում մասնակցել եմ Նվարդ Սարգսյանի և Հերմինե Անտոնյանի մասնագիտական զարգացման սեմինարներին։

Նվարդ Սարգսյանի հետ մանկավարժական ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք մոնտաժային ծրագրեր,  համակարգիչներում ներբեռնեցինք Wondershare ծրագիրը։ Հետաքրքրիր էին և կիրառելի Նվարդ Սարգսյանի դասախոսությունները կիբեռանվտանգության մասին` թե ինչպես չենթարկվել մեդիա հարձակման`չտրամադրել որևէ անձնական փաստաթուղթ, քարտի տվյալները,  հեռախոսահամարին եկած որևէ կոդ , առցանց գնումների համար ձեռք բերել այլ քարտեր կամ վիրտուալ հաշիվ բացել։ 

Հերմինե Անտոնյանի սեմինարին սովորեցինք lms / learning management system/ հարթակը, որը թույլ է տալիս արագ և էլ ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։ Յուրաքանչյուրս ստեղծեց փորձնական դասընթաց որևէ դասարանի համար` արձակուրդներից հետո փորձարկելու նպատակով,որի արդյունքներն էլ կներկայացնենք  Մայիսյան հավաքին `գնահատելով և ներկայացնելով  դժվարությունները և արդյունավետությունը։

Ի վերջո նշեմ մեր մասնագիտական հավաքները, որոնց ժամանակ քննարկեցինք բնագիտական ոլորտին վերաբերվող մի շարք խնդիրներ, որոշեցինք Դպիրում հոդվածի ձևով ներկայացնել մեր լաբորատորիանները , դրանց կիրառման արդյունավետությունը։

Շատ հետաքրքիր սեմինար ունեցանք Մ.Մխոյանի անվան , թիվ 68 հիմնական դպրոցի աշակերտ Ալեք Մանվելյանի հետ, նա լինելով 7-րդ դասարանի սովորող հաճախում է  դասընթացների Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողների հետ ։ Նա  սիրով մեզ ներկայացրեց և մեկնաբանեց քիմիական մի շարք հետաքրքիր փորձեր։

Thursday, March 21, 2024

Գարնանային մանկավարժական ճամբար

 


Մարտի 25-29-ի աշխատանքների հիմնական ուղղություններ

09։00՝ աշխատանքի սկիզբ

  • շրջակա միջավայրի խնամք/ըստ դասավանդողի անհատական պլանի/
  • կաբինետների մաքրություն
  • մատենավարություն
  • ԱՈՒՊ-ի լրացում Սուսաննա Չալիկյանի հետ/երեքշաբթի և չորեքշաբթի

10։30՝ մանկավարժական խորհրդով հավաքներ


  • Մարտի 25`Moodle կրթական հարթակ
  • Մարտի 26` Moodle կրթական
  • Մարտի 27` google workspace
  • Մարտի 28`Մայիսյան հավաքն Ավագ դպրոցում
  • Մարտի 29`Աշխատարան.«ՀՊՉ Վերջնարդյունքներ, կարողունակություններ»

11։20-12։00 ՝ ընդմիջում
12։00 ՝ մասնախմբով հավաք
12։50՝-ից Մոնտաժային ծրագրերի ուսուցում  (երկուշաբթի, հինգշաբթի)

Friday, March 15, 2024

Բնագիտության ելքի ստուգատես 2023-2024

Մասնակիցներ` ավագ դպրոցի 10-11 -րդ դասարանի սովորողներ

Սովորողները ներկայացնում են տարվա ընթացքում կատարած փորձերը

1.թարգմանած  փորձերի ներկայացում`

  •  սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները(թարգմանությունները)
  • լաբորատոր փորձերը
  • փորձերի արդյունքները`պարզաբանում դրանք
  • աշխատանքի ընթացքում առաջացած դժվարությունները
  • ստացած գիտելիքները և հմտությունները։
Ներկայացվող փորձերն են `
1. բույսերում ածխաջրերի հայտնաբերում
2. լույսի ազդեցությունը ֆոտոսինթեզի իրականացման վրա

Բարձունքի հաղթահարում՝ Մեծ Շարայի լեռ



Մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության հռչակման և բարձունքի հաղթահարման օրվան նվիրված, բարձրանալու ենք Մեծ Շարա լեռը(2475մ)։ Քայլարշավը սկսելու ենք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղից, քայլելով 5կմ բարձանալու ենք լեռան գագաթը, այնուհետև շարունակելով մեր քայլքը անցնելու ենք 10 կմ և հասնենք Շիրակի մարզի Գեղանիստ գյուղ։ Մենք մեքենայով հասնելու ենք Բերքառատ գյուղ և այնտեղիս կսկսենք քայլքը, իսկ մեքենան մեզ կսպասի Գեղանիստ գյուղում։

Օրը՝ Մայիսի 28

Մեկնում՝ 28.05.2024 թ, ժամը՝ 09։00Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի

Ժամանում՝ Նույն օրը, ժամը՝ 19։00 Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Մասնակիցներ՝  Ավագ դպրոցի տարատարիք սովորողներ

Համակարգող՝ Գոհար Իսկանդարյան, Անուշ Ասատրյան

Նպատակը՝ 

բարձունքի հաղթահարում, հայրենագիտություն, քայլարշավ, դժվարությունների հաղթահարում և կամքի դրսևորում, փոխօգնություն, բարձունքի գրագետ հաղթահարման հմտությունների կիրառում, ծանոթություն Արագածոտնի և Շիրակի մարզին, Մեծ Շարա լեռան լանջին գտնվող քարանձավներին, լեռան գագաթին գտնվող Սբ․ Հովհաննես եկեղեցուն
Արդյունքը՝ սովորողները լիարժեք պատկերացում կկազմեն երկու մարզերի մասին, ինչպես նաև կծանոթանան տվյալ տարածքի բուսական աշխարհի հետ։


Երթուղի՝ Երևան-Ապարան-Բերքառատ-Մեծ Մանթաշ-Գեղանիստ-Երևան

Ժամանում— Գեղանիստ-Մեծ Մանթաշ-Ապարան-Երևան

Մեկնում— Երևան-Ապարան-Բերքառատ

Wednesday, March 13, 2024

Ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ






Այցի ընթացքում սովորողներին ներկայացվեցին ֆակուլտետի 7 ամիբիոնները, վերջիններիս գրանցած աշխատանքային հաջողությունները, կիրառման սահմանները, սովորողները մանրադիտակներով ուսումնասիրեցին որոշ հյուսվածքների կառուցվածներ, ինչպես նաև ձեռք բերեցինք պայմանավորվածություն` կրկին հանդիպելու համար։


Գիտության և կրթության հանրայնացման ու մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի պետական համալսարանը  մարտի 15-ին ,ժամը` 15:00-ին, կազմակերպում է ճանաչողական այցեր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:

Այցի ընթացքում սովորողներին ներկայացվելու են ֆակուլտետում գործող հինգ ամիբիաները,նրանց ծավալած գործունեությունները, կատարվող աշխատանքները, ձեռք բերած հաջողությունները,  սովորողները բաժանվելու են խմբերի և կատարելու են անհատական փորձեր։
Մասնակից սովորողներ`
1.Դադոյան Կարինե 9-րդ դասարան
2.Պետրոսյան Էլեոնոր 10-րդ դասարան
3.Մկրտչյան Մանե 11-րդ դասարան
4.Մուրադյան Նարե 11 -րդ դասարան
5.Հարությունյան Նինա 11-րդ դասարան
6. Մարաշյան Միքայելա 11-րդ դասարան